Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Երեկ՝ հարյուրամյակի ամենակարճ լուսնային խավարումը

Երեկ՝ հարյուրամյակի ամենակարճ լուսնային խավարումը
05.04.2015 | 12:12

Հարյուրամյակի ամենակարճ ամբողջական լուսնային խավարումը տևել է 5 րոպե: Լուսնի խավարումն սկսվել է ժամը 6:16-ին` ԱՄՆ-ի արևելյան ափի ժամանակով (14:16-ին` Երևանի ժամանակով): Լուսնի սկավառակն ամբողջությամբ ծածկվել է 4 րոպե 43 վայրկյանի ընթացքում: Երկրի արբանյակը պատվել է արնագույն կարմիրով: Աստղագիտական երևույթին հետևել կարողացել են ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Ռուսաստանի արևելյան հատվածի և Ասիական տարածաշրջանի բնակիչները: Մասնակի խավարումը տեսանելի է եղել ռուսական Հեռավոր Արևելքում և Արևելյան Սիբիրում, Հարվային Ամերիկայի արևմտյան ափերին: Այսօրվա խավարումը երրորդն էր լուսնային խավարումների տետրադայում, երբ կարճ ժամանակահատվածում 4 լուսնային խավարում է տեղի ունենում: Նախորդ երկուսը 2014-ի ապրիլին և սեպտեմբերին էին, չորրորդը՝ 2015-ի սեպտեմբերի 28-ին:

Դիտվել է՝ 1673

Մեկնաբանություններ